Ոստիկանությունը պարզել է, թե ով է ծեծել դերասան Հովհաննես Ազոյանին
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանությունը պարզել է, թե ով է ծեծել դերասան Հովհաննես Ազոյանին: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։
Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատմել էր, որ մի տղամարդ իրենց հարվածել է: Նրա խոսքով դեպքը տեղի էր ունեցել մի վայրում, որտեղ երիտասարդները հավաքվում են եւ փորձում ժամանակակից երաժշտություն ստեղծել:
«Այդ անձը կոնկրետ բոլոր աղջիկներին նեղացնում էր հայհոյախառն բառերով, լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ուղղակի ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ մի աղջկա նկատմամբ, եւ այդ տեսարանը երբ որ տեսա, ուղղակի չհանդուրժեցի եւ քաղաքակիիրթ նկատողություն անելով նրան նա ինձ հետ կռիվ, վիճաբանություն հրահրեց, ավել բաներ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում»,-ասել էր նա: