ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժանավոր մարդիկ պետք է ամեն օր զգան մեր հարգանքը․ Սոֆյա Հովսեփյանը՝ Արշավիր Ղարամյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը, ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հոեվսեփյանը եւ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի լուսանկար հրապարեկլ իր ֆեյսբուքյան էջում:

«Այո՜ , Արցախում Սուրբ ծննդյան պատարագից հետո հանդիպեցի պարոն Arshavir Gharamyan ին: Գիտե՞ք , քաղաքականության մեջ հաճախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորում է սթափությունը և մարդուն գնահատելու պարտադիր պայմանը: Մենք տարիներով սովորել ենք մարդկանց լավ գործերը , հերոսական քայլերը և հայրենիքին, պետությանը մատուցած ծառայություն համար գնահատել հետմահու: Ոչ , ես դեմ եմ այդ ձևին և այդ մոտեցմանը: Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը , ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար: Շնորհակալ եմ, Գեներալ ջան ջերմ ու դրական զրույցի համար, մեր ուժը կրկնապատկվում է, երբ ձեր տոկունությունը անպարտելի է լինում»,- գրել է նա: 
Պատգամավորի այս գրառմանը արձագանքել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը եւ հայտարարել, որ պատգամավորը իր աջակցությունն է հայտնում հայտնում նախկին ռեժիմին մինչ օրս անդավաճան ծառայող Արշավիր Ղարամյանին:
«Իմ Քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր աջակցությունն է հայտնում նախկին ռեժիմին մինչ օրս անդավաճան ծառայող <<Արցախի ԱԽՔ>> Արշավիր Ղարամյանին։
Վերջին օրերին Արշավիր Ղարամյանը աչքի էր ընկել մեր բարեկամ երկու երկրների՝ ԱՄՆի և Իրանի միջև ծագած հակամարտությունը թեժացնելուն ուղղված հայտարարությունով, ըստ էության ԱՄՆի դեմ պատերազմելու կոչով և հայտնվել էր հանրության արդարացի քննադատության թիրախում։ Ինչպես միշտ Ազգային Անվտանգությունը և իրավապահ մարմինները որևէ կերպ չեն անդրադարձել այս աղաղակող հանցագործությանը։
Իմ Քայլի պատգամավորի նմանօրինակ հայտարարությունը այս օրերին ոչ այլ ինչ է, եթե ոչ աջակցություն Ղարամյանին և նրա քաղաքական հայտարարություններին»,- ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ օրերս Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում  հետեւյալ գրառումն էր կատարել. «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին:
Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին,հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:
Ցավակցում եմ հարևան Իրանի ժողովրդին և գեներալի հարազատներին…»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular