ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհրաբ Մնացականյանը լիակատար համերաշխություն է հայտնել Ավստրալիայի ժողովրդին և կառավարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառում է կատարել Ավստրալիայում անտառային հրդեհների հետ կապված։

«Շատ անհանգստացած եմ Ավստրալիայում անտառային հրդեհների աղետով։ Զոհերը և միլիանավոր տուժածները հզոր ուղերձներ են և աշխարհում գլոբալ գործողության դիմելու կոչ են։ Սա վերաբերում է երկրի վրա բոլոր ազգերին։ Ցավակցություններս հարազատներ կորցրած ընտանիքներին։ Ավստրալիայի ժողովրդին և կառավարությանը լիակատար համերաշխություն եմ հայտնում»,-նշել է նա։ 

Հիշեցնենք, որ Ավստրալիայում մի քանի ամիս է՝ շարունակվում են մասշտաբային հրդեհները: Այժմ Նոր Հարավային Ուելսում եւ Վիկտորիայում գրանցվել են հրդեհի ավելի քան 170 օջախներ: Անտառային հրդեհներից զոհերի թիվը հունվարի 6-ի դրությամբ հասել էր 25-ի: Հրդեհներներին զոհ են գնացել նաև միլիավոր կենդանիներ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular