ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ Նարինե Թուխիկյանի և Արա Խզմալյանի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հիշատակին։
«Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է։
Քիչ առաջ Նարինե Թուխիկյանի և Արա Խզմալյանի հետ այցելեցինք Կոմիտասի անվան պանթեոն: Այսօր մեր մեծանուն հայրենակցի մահվան 100-րդ տարելիցն է»,-գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում: