ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


NASA-ի փորձագետները հայտնաբերել են պոտենցիալ բնակեցված էկզոմոլորակ (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

NASA-ի TESS առաքելության փորձագետները, որոնք զբաղված են մոլորակների որոնմամբ, հայտնաբերել են պոտենցիալ բնակեցված մոլորակ՝ չափերով Երկրին նման, հայտնում է CNN-ն: 

Նոր գտածոյի մասին հայտարարվել է Հոնոլուլուում Ամերիկայն աստղագիտական միության 235-րդ հանդիպման ժամանակ:

Ըստ այդ տեղեկությունների՝ հայտնաբերված էկզոմոլորակը գտնվում է  Երկրից գրեթե 100 լուսատարի հեռավորությամբ:

Էկզոմոլորակը մտնում է մուլտիմոլորակային համակարգի մեջ, որոնք Դորադո համաստեղությունում գոտեւորում են М TOI 700 տիպի գաճաճ աստղը:

Աստղագետները հաստատել են, որ այս հայտնագործությունը կատարել են NASA-ի Spitzer տիեզերական հեռադիտակի ինֆրակարմիր հնարավորությունների միջոցով:

Նրանք նաեւ մոդելավորել են մոլորակի պոտենցիալ միջավայրը՝ դրա բնակելիության հետագա ուսումնասիրման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular