ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ինքնաթիռի ուղեւորներից եւ անձնակազմից որեւէ մեկը հազիվ թե ողջ մնացած լինի. իրանցի փրկարարներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Որեւէ վկայություն չկա այն մասին, որ ուկրաինական ինքնաթիռում գտնվող ուղեւորներից եւ անձնակազմից որեւէ մեկը կարող է ողջ մնացած լինել։ Այս մասին իրանական ԻՍՆԱ տեղեկատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի Կարմիր կիսալուսնի փրկարար ծառայության ղեկավար Մորթեզա Սալիմին։ Նրա խոսքով՝ նվազագույնն են շանսերը, թե փրկարարներին կհաջողվի որեւէ մեկին ողջ գտնել։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ «Բոինգ-737»-ում  180 մարդ կար։ Ինքնաթիռի կործանման տեղեկությունները ստացվել են տարածաշրջանում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին հասցված հարվածների ֆոնին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular