Ես ամեն օր եմ երջանիկ , առիթ հարկավոր չէ. Անի Լուպե
ՄՇԱԿՈՒՅԹPast.am-ը գրում է.
Դրական էներգիա , թեթևություն ու լիաթոք ծիծաղ` ահա դերասանուհի Անի Լուպեի հետ ժամանակ անցկացնելու արդյունքը: Հումորային դերով հայտնի տաղանդավոր դերասանուհին Past.am-ում հյուր էր.
-Որտե՞ղ նշեցիք Նոր տարին:
-Ամանորը դիմավորել եմ Թեհրանում , իմ շատ սիրելի սփյուռքահայ ընկերների ու հարազատների հետ , անչափ հաճելի, բարեկամական միջավայրում:
- Հատկապես ինչո՞վ է տարբերվող ամանորի գիշերը մյուս գիշերներից:
- Այս տարվա գիշերը հեքիաթային ուրիշ էր, ավելի մեծ ջերմություն ու սեր կար:
- Ու՞մ էիք կարոտել , որ սրտանց զանգեցիք ու շնորավորեցիք:
- Թեհրանից Հայաստան զանգեցի` բոլորին ում սիրում եմ:
- Ի՞նչ սպասումներ ունեիք, որոնք իրականացան 2019թ- ին:
- Յուրաքանչյուր տարի մի բան ստացվում է , մյուսը չի ստացվում : 2019 որոշ սպասումներ իրականացել են:
- Հյուր գնալիս առաջինը հյուրասիրվում էիք ո՞ր ուտեստից:
- Այդ պահին ինչ սիրտս ուզում է , ուտում եմ : Սակայն հիմնականում ընտրում եմ աղցաններ:
- Վերջին անգամ երբ էիք երջանիկ և ինչ առիթո՞վ
- Ես ամեն օր երջանիկ եմ, առիթ հարկավոր չէ: Նույնիսկ միայն այն մտքից , որ ամեն առավոտ արթնանում եմ Աստծո լույսով:
- 2020 թ- ին աշխատանքային ի՞նչ հաջողություններ եք ակնկալում:
- Ակնկալիքներս , ծրագրերս շատ են , բայց նախապես ոչինչ չեմ պլանավորում: