ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետախուզական տեղեկությունների համաձայն՝ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է հրթիռից. Թրյուդո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ ասուլիս տվեց լրագրողներին՝ Թեհրանում վթարված ուկրաինական ինքնաթիռի առիթով, որի զոհերի մեծ մասը՝ 63 հոգի, Կանադայի քաղաքացիներ են:

Հենց առաջին հարցով լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի՝ սխալմամբ արձակված հրթիռից:

«Մենք բազմաթիվ հետախուզական աղբյուրներից տեղեկություններ ունենք, որոնց համաձայն՝ ինքնաթիռը գնդակոծվել է մակերևույթից արձակված հրթիռից»,- ասել է Թրյուդոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular