ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թափթփուկների համար այլևս տեղ չկա այս երկրում. Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես ոչ մի ձև չեմ վերաբերում այդպիսի մեկնաբանություններին: Նման արժեհամակարգ իմ արժեհամակարգում չի տեղավորվում»,- ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն, անդրադառնալով ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ իրեն ուղղված մեկնաբանությանը, որում պատգամավորը Մարալիկի ծննդատան փակման թեմայով Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցին արձագանքելով նրան հորդորել էր խոսել «ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով», ապա հավելել , թե «ամուսնացիր՝ կանցնի»։

Հարցին՝ չի՞ փորձել խոսել Սարուխանյանի հետ այս մեկնաբանության մասին, Հովսեփյանը նշեց. «Ոչ, չեմ խոսել: Եթե մարդը կարող է իր տրամաբանության մեջ այդպիսի արտահայտություն տեղավորել, ապա ես նման մարդուց այլևս  ճշտելու կարիք ու ցանկություն չունեմ: Ինքն իր մեջ պետք է ճշտի, թե ինչպես է ապրում այդ արժեհամակարգով»:

Ճշտող հարցին՝ քաղաքական թիմից արձագանքե՞լ են, օրինակ՝ փորձելով հարթեցնել անհամաձայնությունը, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Տիկին Մակունցն է զանգահարել, խնդրելով՝ գնալ իր մոտ, բայց ես չեմ գնացել, քանի որ ԱԺ-ում չէի: Ավելի ուշ, բնականաբար, կմոտենամ: Բայց պարզելու բաներ չկա, հարթեցնելու իրավիճակ չէ: Չեմ կարծում որևէ մեկի միջամտության կարիքը կա: Պետք է քաղաքական թիմն իմանա, թե ինչպիսի քաղաքական գործիչ կա իր ներսում և ինչ արժեհամակարգ է կրում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular