ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի առջեւ 2020 թվականին առնվազն երկու սպառնալիք կա. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես կարող եմ առանձնացնել առնվազն երկու սպառնալիք Հայաստանի համար նոր՝ 2020 թվականին։ Առաջինը անվտանգության սպառնալիքն է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Ղարաբաղի անվտանգության համատեքստում։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Սպառնալիքի պատճառը, փորձագետի կարծիքով, հասարակության պառակտումն է, որում առկա է ատելության բարձր մակարդակ։ «Դա փաստ է։ Չի կարող այնպես լինել, որպեսզի ատելության մակարդակը Facebook-ում լինի այլ, քան իրականում, եւ մենք դա աստիճանաբար տեսնում ենք մեր կյանքում»,- ասել է Հակոբյանը։ Որպես երկրորդ սպառնալիք քաղտեխնոլոգը նշել է այն, որ ներդրողները չեն ցանկանում հեղափոխական ներքին օրակարգ ունեցող երկրում ներդրումներ անել։ «Եթե մշտապես ասվում է, որ պետք է փակել դատարանները, որ չկա դատական համակարգ, եւ որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ եւ այլն, ապա պետք է հասկանալ, որ ցանկացած ներդրողի համար կարեւոր փաստարկներից մեկը ձեւավորված դատական համակարգի առկայությունն է։ Եթե այն չկա, ապա ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գա»,- ընդգծել է փորձագետը։ Նա նշել է, որ Հայաստանը՝ որպես երկիր, որը գտնվում է շարունակական պատերազմի մեջ, չի կարող մշտապես պահել հեղափոխական մթնոլորտը, իսկ հասարակությունում մի մասը ատում է մյուսին։ «Հայաստանում ցանկացած ամենահիմար հարց կարելի է շատ հեշտ վերածել քաղաքական օրակարգի եւ դրա շուրջ սկսել քաղաքական դիմակայություն։ Դա պետք է փոխել, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի։ Պետք է փաստել, որ հեղափոխության քաղաքական մասը ավարտվել է»,- ամփոփել է Հակոբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular