ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմպրովիզներ պետք են, բայց մայր մեղեդուն անհրաժեշտ է հավատարիմ մնալ...»․ Ռազմիկ Բաղդասարյան

ՎԻԴԵՈ

Ժողովրդական երգի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանը մանուկ հասակից իր ելույթներով հիացրել է հանդիսատեսին երևանյան մեծ ու փոքր բեմահարթակներից: Փայլուն տվյալներով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած երգչի առաջին տեսահոլովակը «Սուրբ մայրեր» մեծ հաջողություն բերեց նրան։

Այժմ աշխատում է ՀՀ պետական կամերային երգչախմբում։ Բուռն աշխատանքային գրաֆիկով ապրող երգիչը համերգային ծրագրով 2015 - 16 թթ -ին հասցրել է լինել Արգենտինայում, Հունաստանում, Բեյրութում, Շվեյցարիայում։ Նրա հետ զրուցելու առիթը նոր նկարահանված տեսահոլովակն է «Շաղ ես, շող ես», որը օրեր անց կլինի համացանցում։

-Ո՞վ է նոր երգիդ հեղինակը։

-Աշուղ Նազելին (Նազելի Գրիգորյան): Վաղուց եմ համագործակցում նրա հետ, գեղեցիկ, հաջողված երգեր ունի, ու քանի որ միշտ ներկայացել եմ լուրջ երգերով, որոշեցի հերթական աշխատանքս լինի պարային, ավելի թեթև: ՈՒրախ կլինեմ, եթե իմ ունկնդիրներին դուր գա: Կողմ եմ, որ երգիչը հանդես գա նաև նորովի, ինչու ոչ ծանոթ երգերը նոր գործիքավորմամբ, իմպրովիզներ պետք են, բայց մայր մեղեդուն պետք է հավատարիմ մնալ:

-Որտեղ է այն նկարահանվել, ո՞վ է ռեժիսորը։

Տեսահոլովակը նկարահանվել է Գեղարդում, ռեժիսորն է Տարոն Պետրոսյանը, գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը:

Մի քանի օրից այն հասանելի կլինի համացանցում։ Առաջիկայում կրկին կուրախացնեք ձեր երկրպագուներին։ Արդեն ընտրել եմ նոր երգ, որը մշակման փուլում է ՝ նվիրված հայրենիքին։ Կարծում եմ ամեն մի հայ երգիչ իր երգացանկում Հայաստանին նվիրված մեկ երգ պետք է ունենա:

Պատրաստեց Past.am-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular