ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերկելը կոչ է անում սատարել իսրայելա-պաղեստինյան թեմայով համաժողովի անցկացմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված համաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը պետք է լայնորեն սատարեն բոլոր կարևոր մասնակիցները. պաշտոնական Բեռլինը Փարիզի հետ քննարկում է այդ նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք Ֆրանսիայի հետ կապի մեջ ենք, սակայն դա պետք է, իհարկե, լինի լայն նախաձեռնություն, որին կմասնակցեն բոլոր կարևոր կողմերը: Եվ այդ մասին մենք կխոսենք Ֆրանսիայի հետ և ես հույս ունեմ, որ այն աստիճանաբար կհաստատվի»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Փարիզը մոտ ժամանակներս կզբաղվի միջազգային համաժողովի կազմակերպմամբ, որը կնպաստի գտնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման հնարավոր լուծումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular