Միջադեպ՝ վրաց-ադրբեջանական սահմանին. կա բերման ենթարկված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆռնակով ու հրազենային զենքով զինված Վրաստանի քաղաքացին փորձել է հատել Ադրբեջանի հետ սահմանը: Այս մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը:
Գ. Ի. անունով տղամարդը սպառնացել է վրացի սահմանապաններին և պահանջել է իրեն ուղեկցել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող չհամաձայնեցված տարածք:
Նա մի քանի անգամ կրակ է արձակել, սակայն սահմանապահներին հաջողվել է վնասազերծել հանցագործին:
Նշվում է, որ վրացի սահմանապահներին օգնել են ադրբեջանական ուժերը:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: