37-ամյա գողի թիրախում միայն «Ռենջ Ռովեր»-ներն էին. Նա իր «հերոսությունները» հատ-հատ պատմել է ոստիկանությունում
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Գյուրջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 37-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին /օրը պարզվում է/ Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը:
Բերման ենթարկվածը հայտնել է նաեւ, որ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններից կատարել է այլ գողություններ եւս:
ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, Թոթովենցի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է հովացման համակարգի պաշտպանիչ հատվածը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը:
Պարզվել է նաեւ, որ նա 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/ կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի սրահից գողացել է փոխանցման տուփի բռնակը եւ ձայնարկիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
37-ամյա տղամարդը բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր: