ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Առավոտյան երեխայի հետ դուրսը խաղացել ենք, ոչ մի տարօրինակ բան չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց այսօր մահացած հայտնաբերված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հարևաններից մեկը. «Մարդ չի եղել դրսում, երեխայի հետ ենք եղել»:

Կինն ասաց, որ անձնապես չի տեսել Կուտոյանին, դեմքով էլ չի տեսել, ուղղակի իմացել է, որ այդտեղ այդպիսի մարդ է ապրում. «Չեմ ճանաչում»,-ասաց նա և հավելեց, որ ընտանիքի անդամներին էլ չի ճանաչում, երբեք չի տեսել:

Նա նաև նշեց, որ նոր է աշխատանքից գալիս, հենց նոր է իմացել տեղի ունեցածի մասին, կրացների ձայներ չի լսել:

Հարցին, թե երբ է վերջին անգամ տեսել Գեորգի Կուտոյանին, լրագրողների զրուցակիցն ասաց, որ երբեք չի տեսել, ուղղակի իմացել է, որ այդպիսի մարդու ապրելու մասին:

ԱԱԾ նախկին տնօրենի հարևանուհին արտառոց բան չի նկատել. «Մենք առանձնապես տանից դուրս չենք գալիս, նոր բնակիչներ ենք, դեռ բոլորս իրար չենք ճանաչում: Շփում չկա դեռ: Այն ժամանակ, երբ նա դեռ աշխատում էր, ավտոմեքենան ենք տեսել: Մենք 2,5 տարի առաջ ենք եկել այս շենք, իսկ թե երբ է նա եկել, չգիտեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular