ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքս սկանդալները Հայաստանում (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Wnews.am-ը գրում է.

Մենք ՝հայերս, չափազանց զգայուն ենք մեր անձնական ՝հատակապես սեռական կյանքին վերաբերող հարցերում: Սա է պատճառը, որ սեռական բնույթի սկանդալները, բառի բուն իմաստով, ցնցում են երկիրը՝ երկար ժամանակ մնալով ամենաքննարկվողն ու քննադատվողը: Թվային տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես, սեքսուալ սկանդալները դարձան հանրության սեփականությունը: Սեքսուալ բնույթի տեսաձայանգրությունները սկսեցին տարածվել համացանցով, փոխանցվել հեռախոսներով: Եթե ողջ աշխարհում սկանդալները լուրջ PR տեխնոլոգիաներ են` հաշվարկված, ծրագրված ու կոնկրետ նպատակ ունեցող, ապա Հայաստանում դրանք չեն աշխատում, հատկապես , եթե խոսքը սեքսուալ սկանդալի մասին է: Մեզ մոտ միանգամից ընկնում է սեքսուալ սկանդալի մեջ հայտնված մարդու հեղինակությունը:

Wnews.am-ն այսօր հիշել է վերջին շրջանում Հայաստանում գրանցված սեքսուալ սկանդալները: Որքան էլ զարմանալի է, դրանք այնքան էլ քիչ չեն մեր փոքրիկ երկրում:

1. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Եթե սովորաբար լրագրողներն են սեքսուալ սկանդալներ հայտնաբերողներն ու տարածողները, ապա Հայաստանում հենց լրագրողն է հայտնվում սեքսուալ սկանդալում: Արամ Աբրահամյանի մասնակցությամբ սեքսուալ տեսարաններին անդրադարձել էր «Օր» օրաթերթը: Ինքն՝ Արամ Աբրահամյանը, իր սեքսով զբաղվելու կադրերին, այսպես է արձագանքում. «7 կամ 8 միլիարդանոց մարդկության առողջ և չափահաս մասը նույնպես զբաղվում է դրանով:

Ճիշտ է ոչ բոլորին է կագեբեն նկարում և ոչ բոլորին է թերթը դա տպում: Ես այդ ժամանակ բաժանված էի արդեն և իմ նախորդ ընտանիքի և հաջորդ ընտանիքի վրա դա բացարձակապես չազդեց: Սեքսով զբաղվելը անբարոյականություն չի: Երկրորդ, եթե էդպիսի բան իմ ձեռքն ընկներ, ես բնականաբար, նույն պահին այդ տեսաժապավենը կամ լուսանկարը կվառեմ և կգցեմ աղբարկղը, որովհետև բացառված է, որ ես հեղինակություն, ռեյտինգ, ժողովրդականություն ձեռք բերեմ իմ գործընկերների հաշվին:» 

Երգիչ Ռազմիկ Ամյան.

Ռազմիկ Ամյանի ինտիմ հոլովակը՝ չափից դուրս բաց տեսարաններով, միանգամից տարածվեց հեռախոսներում: Գլխավոր դերում Ռազմիկ Ամյանն է, ով սեքսով է զբաղվում մի կնոջ հետ, նկարողը՝ նրա ընկերն է, ով էլ, փաստորեն, տարածել էր տեսանյութը: Ահա թե ինչ է ասում այս մասին Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը. «Մինչև ամուսնանալն ա դա եղել: Ամուսնանալուց երևի մեկ տարի առաջ: Նա մեծ հարված է ստացել դրանից, որովհետև այդ տեսահոլովակը տարածվել է մոտ մարդու կողմից, ով որ նկարել է, ումից չէր սպասվում այդ ամենը: Չեմ կարող ասել` ինչ կլիներ, եթե մի քիչ թույլ գտնվեր Ռազմիկը»:


Շպռոտ . երգչուհի

Ի տարբերությունբ մյուսների՝ Շպռոտն արածի տերն է, երբեք չի ափսոսում եղածի համար: «Ես իրավունք ունեմ թուլանալու, ինչպես յուրաքանչյուր մարդ իրավունք ունի թուլանալու իր ընկերների մոտ, իր շրջապատում: Մենք ընկերներով ուղղակի ուրախանում էինք, բոլորս էլ երևի թե ուրախանում ենք մեր ձևով»,-ասում է նա: Տեսանյութում, որտեղ Շպրոտն աշխատանքի ավարտից հետո սկսում է պարել, կատվի նման մլավել և բղավել տղամարդ եմ ուզում, տղամարդ եմ ուզում, ևս տարածվեց հեռախոսներում: Վերջերս ,արդեն համացանցում, տարածվեց մեկ այլ տեսանյութ Շպռոտի մասնակցությամբ: Երգչուհին նախ ասում է, որ ատում է բոլորին, հետո ցույց է տալիս իր հետույքը: Ինչևէ անցնենքառաջ:


Անժելա Սարգսյան. դերասանուհի.

Անժելա Սարգսյանի բախտը չբերեց այնքանով, որ նրա սեքսուալ սկանդալը տարածվեց ու քննարկվեց ոչ թե հեռախոսներում, այլև՝ համացանցում, քանի որ այդ ժամանակ համացանցից օտվողների թիվն անհամեմատ շատ էր:

Բացի այդ, Անժելան ամուսնացած էր ու ուներ երեխա, նման դեպքերում, մենք՝ հայերս, անհամամետ ավելի դաժան ենք: Անժելայի պատմությանը ծավալուն չենք անդրադառնա, նախ, որովհետև բոլորն առանց այդ էլ ամեն ինչ գիտեն և բացի այդ, չենք ուզում ևս մենք անգամ փորփրել այս պատմությունը: Ինչ էլ որ լինի, Անժելա Սարգսյանի սեքսուալ սկանդալն ամենամասշտաբայինն ու երկարատևն էր՝ ամուսանալուծությմաբ, դատական քաշկքշուկներով, կալանավորմամբ և այլն:

Պոռնո դիտող պաշտոնյա.

Ահա թե ով է իրականում պոռնո դիտող պաշտոնյան (նկարներ)
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրված սեմինարին ներկա բարձրաստիճան այրերից մեկը, քունը փախցնելու համար որոշել էր հեռախոսով պոռնո կադրեր դիտել: slaq.am-ի տեսախցիկը«որսացել էր» այդ պահը և տեսանյութը տարածվել էր համացանցում: «Առեղծվածային» պարոնը նախարարներից մեկի խորհրդականն էր և, կայքի տեղեկություններով , ինչ-որ ժամանակներում կառավարության աշխատակազմում նա զբաղեցրել էր բարձր պաշտոն: Տեսանյութը տարածվելուց հետո, հայտնի դարձավ, որ վերջինիս հեռացրել են աշխատանքից: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
Պոլիտեխնիկի ռեկտորի՝ վիրտուալ «սեքսուալ սկանդալը».

Որքան էլ Պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը փորձեց համոզել, որ ինքը կապ չունի հայտնի նամակագրության հետ, նրան ոչ ոք չհավատաց, արդյունքում՝ Հովհաննես Թոքմաջյանն այլևս ՀՊՃՀ-ի ռեկտորը չէ: Այս տարվա սեպտեմբերին համացանցում հայտնվեց ռեկտորի ու վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանի չափազանց ինտիմ նամակագրությունը, որում ակնարկվում էր հիշատակված կնոջ հետ սեռական կապի մասին, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ կային ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին: Պոլիտեխնիկի պատերից ներս և դուրս, բոլորը խոսում էին բուհում վիրտուալ սեքս-սկանդալի մասին: Պատմության գլխավոր գործող անձը` ռեկտորը, առավոտից միայն հերքում էր տարածված լուրերը: Ի դեպ ՝ Պոլիտեխնիկի նախկին սեքս-հերոսն ամուսնացած է, ունի երկու զավակ:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյան.
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայի իր բնակարանում դաժան բռնության է ենթարկել իր մի ծանոթուհուն, փորձելով հարկադրել խմբակային սեքսի ու բռնաբարել նրան:
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն իր մոտ հայտնված տեսագրություններով շանտաժի էր ենթարկում պատգամավոր Սահակյանին: Տիգրան Առաքելյանը կալանավորվել է , իսկ սեքս- սկանդալի հերոսը՝ Հովհաննես Սահակյանը, ով իբրև սկայպով վիրտուալ սեքս էր ունեցել 14 տարեկան ռուս աղջկա հետ, ամբողջովի հերքել է տարածված լուրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular