ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա ես միանշանակ կապում եմ նրա նախկին գործունեության հետ. Հովիկ Աղազարյանը՝ Կուտոյանի մահվան մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախ, սա շատ ցավալի դեպք է, քանի որ կյանքից զրկվել է մեր հայրենակիցը, եւ երկրորդ, ենթադրել, թե սա ինքնասպանություն է, թե ինքնասպանության դրդելու փորձ, թե սպանություն, նմանատիպ իրավիճակներում դա արդեն կարեւոր չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կարեւորն այն է, թե ինչ դիրք է ունեցել հասարակության մեջ տվյալ անձնավորությունը, հետեւաբար ինչերի հետեւանքով այս բանը կարող էր տեղի ունենալ: Իմ անհատական կարծիքն այն է, որ դա ես միանշանակ կապում եմ նրա նախկին գործունեության հետ, բայց չգիտեմ, թե տարբերակներից որ մեկը կարող է լինել: կարող է մարդուն դրդեն ինքնասպանության, կարող է մարդը հասկանա, որ վաղը չէ մյուս օրը խնդիրներ կունենա եւ կդիմի այդ քայլին առանց դրդելու, հանգամանքների բերումով: Կարող է ուղղակի սպանած լինեն: Դա պետք է պարզի քննությունը»,-ասաց Աղազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular