ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում 14 տարեկան աղջիկը ծննդաբերել է. պարզվել է, որ երեխայի հայրը աղջկա հայրն է. նա ձերբակալվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են  16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու  դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս հայրը ձերբակալվել է:

2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին,  բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթական  հղիության վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին,  բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝  հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ:

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում 13-ամյա աղջիկ է հղիացել, պտուղը մոտ հինգ ամսական է, գյուղում խոսում են, որ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի եւ համադասարանցի երկու տղա՝ 13 և 14 տարեկան: Աղջիկը պատմել է, որ համադասրանցիները բռնաբարել են իրեն։

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular