ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորոսական շրջանակներն ամնեզիայով են տառապում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Hasmik Vardanyan -ը գրում է՝

Ոնց հասկանում եմ սոռոսական կայքերը, անգամ գործիչներ որոնք խորհրդրանից դուրս են, կոնկրետ հրահանգ են ստացել՝ երեկվա Ծառուկյանի հարցազրույցից հետո ինչ-որ ձև հակազդել, փորձել այլ շվաքի ներքո այն ներկայացնել: Պատճառները թերևս հասկանալի են, Ծառուկյանը ճիշտ թիրախներին էր խփում և շատ դիպուկ, փաստերով և ժամանակագրությամբ, ներկայացնում էր այն, ինչը ներկայիս ներքաղաքական դաշտի քննարկումների առաջնային պլանում է գտնվում: Բնականաբար դրանից հետո կրկին դրական արձագանքներ, կրկին ռեյտինգի աճող վեկտորով, ինչը ինչպես հասկացանք դուր չեկավ որոշ շրջանակների՝ հանձին սոռոսական: Այդ հիմնադրամից սնուցվող գործիչների մասին բարոյախրատական տեքստեր շատ ենք լսել, բայց դե դրանք ամենավերջին ծախվածներն են, նյութական շահը վեր են դասում ամեն ինչից, անգամ պետականից: Ահա և փաստերի ստուգման հարթակ կոչվող կայքը՝ FIP.am մի նյութ էր պատրաստել, թե իբր Ծառուկյանի երեկվա արած հայտարարությունները 2015 թվականի և կոնկրետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խեղաթյուրված է: Լո՞ւրջ, այս կեխտոտ և ստահոդ հոդվածի համար ինչքա՞ն եք քերել պարոնայք: Այն նույն պարոնը, ով ժամանակին նույն Ծառուկյանի մոտ էր եկել և մոր հետ գումար էր մուրում՝ բարեգործական ծրագրի շրջանակներում: Դա դեռ հեչ, սրանց գրած հոդվածի մանիպուլացիոն և կեղծ լինելու հանգամանքը բացահայտենք:
Նախ նշենք, որ Ծառուկյանի խոսքերը իրականության մասին էին: Եթե լարենք հիշողություններս, ապա կվերհիշենք, թե Ծառուկյանն այդ օրերին ինչպիսի հստակ դիրքորոշմամբ էր հանդես գալիս այդ փոփոխությունների վերբերյալ, ինչի մասին խոսեց նաև երեկ: Այո պատերազմական վիճակում գտնվող պետության համար անթույլատրելի էր այդ գործընթացը: Դրանից հետո, երբ Ծառուկյանին միացան այլ քաղաքական ուժեր, նրանք ոչ թե իրենց տեսլականներով կամ առաջարկներով, այլև Ծառուկյանի նախանշած ճանապարհային քարտեզն իրագործելու գաղափարին միացան ըստ էության, այսինքն այդ պահին Ծառուկյանը միակն էր, ով կոնկրետ գործընթացի դեմ, կոնկրետ արտահայտվել և դիրքորոշում էր հայտնել: Այդ օրերի իշխանությունն էլ, հասկանալով, թե ինչ պատնեշ է գոյացել իրենց առաջ, մեկին առան, մեկին «պոնչո» արեցին, իսկ Ծառուկյանի նկատմամբ կոնկրետ քաղաքական տեռոր սկսեցին, ինչի արդյունքում 639 ԲՀԿ-ական մեկ գիշերվա մեջ ձերբակալվեց: Գիտակցելով արհարվիրքի լրջությունը և կանխելու համար հնարավոր արյունահեղությունը, ԲՀԿ առաջնորդը ծանրագույն որոշում կայացրեց փակել քաղաքական էջը, այդկերպ ամբողջ հարվածն իր վրա ընդունելով:
Եվ այսօր էլ, ԲՀԿ առաջնորդը ևս մեկ անգամ փաստեց, որ հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ կապված սահմանադրական կարգի փոփոխման հետ և որքան էլ սոռոսական լրատվականներն ու գործիչները փորձեն խեղել իրականությունը և նրա խոսքերը կասկածի տակ դնեն պարկեշտ , հասկացող և շնորհակալ մարդը չի կարող չգնահատել Ծառուկյանի այդ օրերի քայլը և պատահական չէ, որ հանրային հարգանքն ու վստահություն ցայսօր շարունակում է մեծանալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Սա է սոռոսի բուն գործելաոճը, բայց դե սրանց «բլթոցներին» հակադարձելը ժամանակի անտեղի վատնում է, ով սրանց ճանաչում է գիտի, որ բանի տեղ պետք չէ դնել ուղղակի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular