ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»թերթը գրում է. Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։ Մեր տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռեւս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռեւս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված։

 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular