ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Հայոց բանակի օրն է.

Փաստ համար 35/2 - Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.

-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական եւ շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են:

 

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular