ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». «Հանուն Հրայր Թովմասյանի «կհրաժարվեմ» այդ պաշտոնից»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Վարդանյան, տեղեկություն կա, որ երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաներն ավարտվեն, եւ իշխանությունը հասնի հաջողության, դառնալու եք ՍԴ նախագահ, Ձեր անունն է շրջանառվում՝ դիմեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանին։

«Ես ավելի շատ լսել եմ Ձեր անունը` դրա հետ կապված»: Ես հանուն Թովմասյանի «կհրաժարվեմ» այդ պաշտոնից։ «Եթե ես որեւիցե ցանկություն ունենայի՝ ՍԴ-ի հետ կապված, եւ կարիերաս կապեի ՍԴ-ի հետ, ապա ՍԴ-ից չէի տեղափոխվի ԱԺ»:

Իսկ հետեւո՞ւմ եք ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գործընթացին ու Վենետիկի հանձնաժողովի արձագանքներին․ Բուքիքիոն տեսակապի միջոցով Թովմասյանի հետ զրուցել էր։ «Ես ուրախ եմ, որ մեր տեխնոլոգիաներն այդ աստիճան զարգացել են, եւ շատ ուրախ եմ, որ պարոն Ջիանի Բուքիքիոն օգտվում է տեսահեռարձակվող համապատասխան հավելվածներից»:

Ի դեպ, ասել էր, որ եթե «կամավորը» դառնա «պարտադիր», իրենք խիստ հայտարարություն կանեն։ «Դա Դուք եք ասում, առաջին անգամ եմ լսում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular