6 պատճառ, թե ինչու իսկական տղամարդիկ իրենց կանանց չեն դավաճանում
ՖՈՏՈԱմենահիմար բանը, որ երբևէ կարելի է լսել, «բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են» արտահայտությունն է։ Այդպես են ասում այն կանայք, որոնց դավաճանում են, և այն տղամարդիկ, որոնք դավաճանում են։ Իսկ մնացած բոլորը գիտեն, որ իսկական տղամարդը չի դավաճանի սիրելիին միայն մեկ գիշերվա համար։
Դիտարկենք այն վեց պատճառները, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանի իր կնոջը։
Նա գնահատում է այն, ինչ ունի
Երբ դավաճանության ես գնում, պետք է հասկանաս, որ վտանգում ես քո հարաբերությունները։ Դավաճանությունը ոչ թե սխալ է, այլ ընտրություն։ Դու ընտրում ես սիրելիի և նորի միջև։ Համոզված եղեք, որ իսկական տղամարդիկ ընտրում են սիրելիին։
Չի ցանկանում ցավ պատճառել
Դավաճանությունը միշտ անձնական ողբերգություն է։ Դա սպանություն է սիրելիի նկատմամբ։ Այդպես չեն վարվում մարդիկ, որոնք սիրել գիտեն։
Մտածում է նախքան ինչ-որ բան անելը
Դավաճանության են գնում կամ նրանք, ովքեր չեն սիրում, կամ նրանք, ովքեր չեն մտածում։ Եթե մարդը զրկված է մտածելու ունակությունից, ապա հեշտությամբ է գնում այդ քայլին, ինչի համար հետո զղջում է, երբ արդեն ուշ է լինում։
Հարգում է ինքն իրեն
Նվիրվածությունն ու հավատարմությունը սովորաբար առաջին հերթին ինքդ քեզ հարգելու նշաններ են։ Եթե դա հասկանային մարդիկ, դավաճանություններն էլ ավելի քիչ կլինեին։
Հարգում է կնոջը
Դե ի՞նչ կարելի է ասել. ավելի լավ է հարգանք ցուցաբերել և խզել հարաբերությունները, քան «փորձարկել» ուրիշ կանանց և մտածել՝ «արժե՞ այս մեկին թողնել, թե՞ նրա հետ դեռ հարմար է»։
Պարզապես, որովհետև սիրում է
Հավատացեք, որ նա, ով սիրում է, չի դավաճանի։ Քանի որ չեն ցանկանում և քանի որ մտածում են նախքան ինչ-որ բան որոշելը… Ինչ էլ որ լինի, սիրող մարդիկ նման դավաճանության չեն գնա։