ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Պողոսյանն ԱԱԾ-ում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ վարչապետի վերաբերյալ. Tert.am

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբան Միհրան Պողոսյանը Ազգային անվտանգության ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում նա նշել է, որ հաղորդումը վերաբերում է վերջին ամիսներին Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողություններին, որոնք իր գնահատմամբ, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում: Մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորությունների զանցում, ինչպես նաև վարչապետի հրապարակային կոչերում և գործողություններում առկա են Սահմանադրական կարգի հիմունքների, պետության անվտանգությանն ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ:

«Այդ կապակցությամբ ես հաղորդում եմ նախապատրաստել, մասնավորապես, Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առումով, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամփոփել եմ իմ հաղորդման մեջ և այն ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այս հանագմանքները ստանան իրավական պատշաճ գնահատական»,-ասել է նա:

Ըստ փաստաբանի` այս քրեական գործը քննելը բացարձակապես որևէ դժվարության չի հանդիպի, քանի որ բոլոր կոչերը եղել են հրապարակային և պահպանվում են: «Ես հույս ունեմ, որ Ազգային ավնտանգության ծառայությունում աշխատում են պատիվ ունեցող սպաներ, այդ թվում քննիչներ և Սահմանդարական կարգի հիմունքներին ու պետության անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում՝ վերջիններս կչեզոքացնեն վտանգը»,-ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular