ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համարձակ քայլը կլինի, կտեսնեք. նորանշանակ նախարար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապատյանը ներկայացրեց նորանշանակ 4 նախարարներին եւ շնորհավորելով՝ հայտարարեց, թե մեծ ակնկալիքներ ունի նրանցից.

«Ակնկալում եմ ռեալ, շատ համարձակ քայլեր, դուք այդ ոլորտից լինելով հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը դարձնել, երկիր փոխել, լավ միջավայր փոխել»:

«Ժողովուրդ»-ը նորանշանակ նախարարներից փորձեց պարզել, թե որն է լինելու նրանց առաջին համարձակ քայլը, եւ, առհասարակ, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ որ ազգի եւ ում համաձայնությամբ նրանք նշանակվեցին այդ պաշտոնում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան

-Պարո՛ն Մարտիրոսյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ ո՞ր ազգի եւ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:

-Բարդ մեկնաբանություն եք անում… բնական է՝ ես հայ եմ ու հայաստանցի, ինչի մասին է խոսքը, որ ազգը ինչ կապ ունի:

-Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր: Կոնկրետ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու:

-Համարձակ քայլը կլինի, կտեսնեք:

-Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում հետնամուտքով փախչեք:

-Չի լինի նման բան:

զրուցեց Քնար Մանուկյանը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular