ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Qatar Airways-ը դադարեցրել է չվերթները դեպի Չինաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատարի ազգային ավիափոխադրող Qatar Airways ընկերությունը որոշում է կայացրել փետրվարի 3-ից դադարեցնել բոլոր չվերթները դեպի Չինաստան՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ավիաընկերության մամուլի հաղորդագրությունը:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի մասին Առողջապահության համաշխարհային հիմնադրամին հայտնել են 2019-ի դեկտեմբերի 31-ին: Վիրուսի համաճարակը բռնկվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Հիվանդությունից մահացության դեպքերը հասել են 259-ի, վարակվածներինը՝ 11 700-ի: Հայտնի է, որ բուժվելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել 243 մարդ: Հունվարի 31-ին ԱՀԿ-ն համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular