ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրայիններին ազատում են ավելորդ գլխացավից. էթիկայի հանձնաժողովից «փրկվածները»

ՎԻԴԵՈ
ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը կարելի է համարել հայկական պառլամենտարիզմի զարգացման ժամանակակից փուլի առանցքային ձեռքբերումներից մեկը: Եվ այդ ձեռքբերման մեջ զգալի ներդրում է ունեցել այն ժամանակվա ընդդիմությունը, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով 2012-ին անգամ ղեկավարել է այդ հանձնաժողովը: Ընդդիմությունը, իհարկե, բողոքում էր, որ հանրապետական պատգամավորների պահվածքը չի արժանանում էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը: Հիշենք, թեկուզ Փաշինյան-Գեղամյան հայտնի բախումը, որից հետո հանրապետականները պահեցին յուրայինին:
 
Թվում էր, թե հեղափոխությունից հետո էթիկայի հանձնաժողովը նոր շունչ կստանա և կդառնա ավելի օբյեկտիվ: Ավելին՝ ընտրություններից հետո խոսվում էր նաև, որ այս հանձնաժողովը կարող է մշտական դառնալ, սակայն, ըստ էության, իմքայլականները մերժել են այդ գաղափարը, գուցե գտնելով, որ իրենք ՀՀԿ-ական չեն և էթիկայի կանոնների խախտումների առատություն չի էլ գրանցվի: Սակայն նրանք չարաչար սխալվում էին, հիշենք թեկուզ հենց վերջին արաձանագրված դեպքերը՝ Կարեն Սարուխանյանի պահվածքը իր իսկ թիմակից Սոֆյա Հովսեփյանի նկատմամբ, առնվազն, պետք է դառնան էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: Էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեին նաև Ալեն Սիմոնյանը և Ռուստամ Բաքոյանը: Բաքոյանը Արարատի մարզում մսավաճառների հետ քննարկմանը «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանին անվանել էր պրովոկատոր եւ արգելել հարց տալ, իսկ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին․ իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին»:
 
Կամ մեկ այլ օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրատվականներից տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․» Այլ կերպ ասած՝ Քոչարյանը ոչ վերաբերելի համատեքստում փաստական (և ոչ թե գնահատողական) հրապարակային դատողություն է արել այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանի «հայրիկն անհայտ է»։ Ի՞նչ է սա, եթե ոչ էթիկայի կոպիտ խախտում: Ինչո՞վ է այս պահվածքը պակաս նույն՝ Շմայսի պահվածքից, որից այդքան բողոքում էին նախկին ընդդիմադիրները:
 
Ինչպես երևում է, «Իմ քայլը» որոշել է նաև այս հարցում հետևել ՀՀԿ որդեգրած գծին և ամեն գնով պաշտպանում է յուրայիններին , անգամ էթիկայի հանձնաժողովի «ճիրաններից»…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular