ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրիկ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին. «ՀԺ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաև մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա):

Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:

«Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլևս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:

Մեր հիշեցմանը, որ սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, ինքը հայտարարեց, թե կարևորն այն է՝ մնալու է իր պաշտոնում, Սուրիկ Խաչատրյանն ասաց.

«Կատակի չեք դիմանում դուք, լավ-լավ, լավ մնացեք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության ձևավորման ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն ժամանակ, երբ Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գևորգյանն անհամաձայնություն է ունեցել Խաչատրյանի նշանակման հարցում, և դա է պատճառը, որ վերջինիս մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը:

Ընդգծենք նաև, որ Սուրիկ Խաչատրյանը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից, և նրա վերանշանակման հարցում մեծ ներդրում է ունեցել հենց Աբրահամյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular