ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկին-Մոսկվա գնացքը Ռուսաստան է վերադարձել առանց ուղեւորների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինացի սահմանապահները բոլոր ուղեւորներին դուրս են բերել Պեկին-Մոսկվա գնացքից, որպեսզի նվազեցնեն նոր կորոնավիրուսի տարածման վտանգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ անդրբայկալյան տարածաշրջանի իշխանության մարմինների մի աղբյուր: 
Ռուսաստանը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով փետրվարի 3-ից լիովին դադարեցրել է մարդատար երկաթուղային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Գիշերը Անդրբայկալի իշխանությունները հայտնել են, որ Պեկին-Մոսկվա գնացքը դատարկ է վերադարձել տարածաշրջան: 
«Գնացքում եղել է 136 ուղեւոր: Չինական կողմը ընդառաջել Է Անդրբայկալի իշխանություններին եւ իջեցրել է ուղեւորներին: Նրանք բոլորն էլ Չինաստանի քաղաքացիներ են»,- պատմել է աղբյուրը: 
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը փետրվարի 1-ից դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փակվել են գրեթե բոլոր օդային երթուղիները, բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular