ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ անձն անվճար հայտարարությունների կայքում վաճառքի է հանել 5-ամյա աղջկան

ԻՐԱՎՈՒՆՔ

Անհայտ անձն անվճար հայտարարությունների կայքում վաճառքի է հանել Մաշա անունով աղջկա. նա երեխային վաճառում է հինգ հազար ռուբլով, հաղորդում է 360 հեռուստաալիքը:

Նա վաճառվող «լոտը» տեղադրել է «Տան եւ խոհանոցի համար» կատեգորիայի «Սպասք» բաժնում: Հայտարարությունը գրավել է իրավապահների ուշադրությունը:

Հայտարարությունը տեղադրել է օգտատերը, որմ ընդամենը մեկ օր առաջ էր գրանցվել կայքում «Վյաչեսլավ Ի» անունով: Կայքում նա ուներ միայն մեկ լոտ՝ Մաշա աղջիկը: Նշված էր նաեւ հեռախոսահամար, սակայն հեղինակին զանգելն անհնար էր:

«Աղջիկ: 5000 ռուբլի: Նկարագրությունը՝ Մաշա: Կատեգորիա՝ «Տան եւ խոհանոցի համար», ենթակատեգորիա՝ «Սպասք»: Կա առաքման հնարավորություն»,-նշված է հայտարարության մեջ:

Չելյաբինսկի իրավապահները խոստացել են ստուգել կայքում այդ հայտարարության տարածման հանգամանքները: Ոստիկանությունը չի բացառում, որ դա կատակ է կամ, գուցե, դաստիարակչական հնարք: Իրավաբաններն ասում են, որ կատակասեր օգտատերին սպասվում է իրական ժամկետ: Այստեղ դիտարկվում է մարդկանց, այդ թվում՝ անչափահասների առուվաճառքը: Լոտի հեղինակին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում: Հետեւելով օրենքի տառին՝ իրավիճակում պետք է ներգրավվի նաեւ  Ռոսկոմնադզորը (Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն)՝ գրանցելով անչափահասների իրավունքների խախտման դեպք:

Կայքում հայտարարությունը հրապարակված է եղել մեկ ժամ, այնուհետեւ այն հեռացվել է, հաղորդում է «Չելյաբինսկ Օնլայն»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular