Հայկ Մարությանը կոչ է անում միանալ քաղցկեղի դեմ պայքարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել միանալ քաղցկեղի դեմ պայքարին:
«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել » ,- գրել է նա: