ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կապ ունի Դոն Պիպոն Էջմիածնի դեպքերի հետ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաեւ էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից գեներալ Մանվելի եւ նրա թիմի հետ ունեցած հակասությունների արդյունքում ու բնակություն հաստատել Իտալիայում։

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց նրա՝ Հայաստանում գտնվելու օրերին էլ տեղի ունեցավ Էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտը՝ ծեծ, կրակոցներ, որի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։

Ու թեեւ Պիպոն որեւէ մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն իրավապահները նրան կասկածել են դրանում դերակատարություն ունենալու մեջ եւ անհանգստացրել։

Սակայն Դոնը բազմաթիվ վկաներ է ունեցել եւ ապացուցել է, որ ինքն անմասն է այդ միջադեպից»։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular