ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն 46 օտարերկրյա ընկերություններ են դադարեցրել չվերթերը Չինաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել է Չինաստան եւ այնտեղից ուղեւորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել:

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի ու ելքի վրա: Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ հայտարարել են (Չինաստան) եւ մայրցամաքային Չինաստանից չվերթերի դադարեցման մասին»,-ասված է վարչության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular