ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում ֆիքսվել է բարձր պաթոգենություն ունեցող թռչնագրիպի բռնկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում ֆիքսվել է բարձր պաթոգենություն ունեցող թռչնագրիպի բռնկում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության (OIE) տարածած հայտարարությունը։

Սաուդյան Արաբիայի իշխանություններն, ընդ որում, հաստատել են այս հիվանդության բռնկումը։ Արաբական այս միապետության կենտրոնական շրջաններից մեկում գտնվող թռչնաֆերմաներից մեկում հայտնաբերվել է H5N8 գրիպը։ Արդյունքում սատկել է 22,7 հազար թռչուն, իսկ եւս 385 հազար հավ էլ ոչնչացվել է։ Եվս 2,2 հազար հավ էլ սատկել է Վիետնամի հյուսիսում՝ չինական սահմանի հարեւանությամբ գտնվող ֆերմաներից մեկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular