ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխոստիկանապետն արձագանքում է Ռուբեն Հայրապետյանին (տեսանյութ)

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը և տրամաբանական լուծումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն՝ արձագանքելով  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ  Ռուբեն Հայրապետյանի արած արտահայտությանը։

Հարցին, թե ի՞նչ գնահատական կտա նա Հայրապետյանի արտահայտությանը, արդյոք դա սպառնալիք չէր, Վարդան Մովսիսյանն ասաց․ 

«Ես չեմ կարող գնահատական տալ Հայրապետյանի արած արտահայտությանը՝ սպառնալիք էր դա, թե ոչ, կարող է դա լինի զուտ էմոցիոնալ արտահայտություն, բայց նման արտահայտությունն, իհարկե, ողջունելի չէ ոչ մի անձի կողմից»։ 

Հիշեցնենք, որ երեկ բերման էին ենթարկել Ռուբեն Հայրապետյանին, ով, ոստիկանության շենքից դուրս գալով, ասել էր․ «Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել: Ես եմ իրենց մի գեղեցիկ օր պառկեցնելու ասֆալտին՝ ոտքերս մաքրեմ իրենց վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular