ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9-ամյա երեխայի և նրա տատի նկատմամբ սեքսուալ բռնության գործը հանձնարարվել է ՀԿԳ-ին

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` 9-ամյա տղա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաև՝ շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:

Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:

 

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայտնում ենք նաև, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաև 2017թ., որի ընթացքում տևական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ:

Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular