ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շեֆ, պետք է կրակել». Սերժ Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Լևոն Տեր–Պետրոսյանը Ազատության հրապարակում, անդրադառնալով 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձություններին ու դրանց նմանությանը 2008թ. մարտի 1-ի հետ, ասել է.

«96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք էր կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկեք իմ հետևից:

20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ։ Ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան:

Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ «շեֆ, պետք է կրակել», ասացի՝ «ոչ մի դեպքում, սպասեք», բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ «միայն օդ», և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց:
Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի 1-ին կան 10 սպանված, 100-ավոր վիրավորներ»:
Արման Գալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular