ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խմած վիճակում «Յաշիկով» ավտովթարի հեղինակ ամբաստանյալին ու նրա՝ «երկրապահ» հորը որոնում են. հայր ու որդի «թռած են». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գագիկ Լալազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։40-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Հարությունյանը ոստիկանության Աբովյանի բաժին հայտնել է, որ նույն գյուղի Թումանյան փողոցի 25 տան բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Սուրենի Աղոյանը և 58-ամյա Սուրեն Սերյոժայի Աղոյանը անհիմն հարձակվել են իր վրա, տվել հայհոյանքներ, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո Ա. Հարությունյանը դիմել է Աբովյանի բժշկական կենտրոն, քանի որ, ըստ իր հայտարարության, ինքը ստացել է մարմնի տարբեր մասերում կապտուկներ և սալջարդ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սերյոժա և Սուրեն Աղոյանները հայր ու որդի են։ Հայրը Երկրապահ կամավորականների միության Աբովյանի կառույցի նախագահն է, իսկ տղան քրեական անցյալով հարուստ անուղղելիի մեկն է։

Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Աբովյան քաղաք), տեղի էր ունեցել դատական նիստ, որտեղ ամբաստանյալի աթոռին էր Սերյոժա Աղոյանը, ով Աբովյան քաղաքում հարբած վիճակում կարմիր լույսի տակով մտնելով «յաշիկով»՝ դարձել էր մահվան ելքով ավտովթարի հեղինակ, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր։

Երբ դատավոր Վաղինակ Մկրտչյանը նրա փաստաբանին հարցրել էր, թե ուր է ամբաստանյալը, փաստաբանն էլ Գաբրիել հրեշտակի նման մի հայացք է ընդունում ու ինչ-որ անհասկանալի թուղթ ներկայացնում դատարանին, թե իբրև իր պաշտպանյալը վթարից հետո վնասվածք է ստացել և բուժում է ստանում տանը, մինչեռ չէր կարող փաստաբանը չիմանալ, որ իր՝ կրիմինալ անցյալով հարուստ պաշտպանյալը այս անգամ հոր հետ է «փայլել քաջագործություններով»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայր ու որդին մինչև այս պահը Աբովյանի ոստիկանության կողմից որոնվում են և չի բացառվում՝ հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Աբովյան քաղաք) տեղի ունեցած դատական նիստը կարճ էր տևել։ Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Սերյոժա Աղոյանը, իսկ նրա պաշտպան Կարեն Քալանթարյանը ամբաստանյալի չներկայանալու պատճառ էր համարել այն, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ։

Դատական նիստը նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանի հարցին, թե որտեղ է ամբաստանյալ Ս․ Աղոյանը բուժում ստանում, փաստաբան Կ․ Քալանթարյանը իրենից գոհ պատասխանել էր, որ նա այժմ գտնվում է տանը, որից հետո դատարանին էր ներկայացրել ինչ-որ թղթի կտոր, որտեղ իբրև փաստվում էր, որ ամբաստանյալը հիվանդ է։ Այդ թղթին ծանոթանալուց հետո մարդիկ դառը կատակում էին՝ ասելով․ «Էնպիսի թուղթ են ներկայացնում, որ էփած հավի ծիծաղն էլ կգա։ Ոչ մի իրավական հիմնավորում չկար այդ թղթում»։

Դատական նիստին գտնվող մեղադրական կողմին պաշտպանող դատախազ Ազատ Գևորգյանը կարծիք էր հայտնել, որ ամբաստանյալի՝ դատական նիստին չներկայանալը միտում ունի հետաձգել դատական նիստը և, ըստ դատախազի, եթե ամբաստանյալը գտնվում է տանը, նշանակում է, որ նա կարող էր և պարտավոր էր ներկայանալ դատական նիստին։

Դատավոր Վ․ Մկրտչյանը գտել էր, որ ամբաստանյալի կողմից դատարանի նկատմամբ ցուցաբերվում է անհարգալից վերաբերմունք և որոշել էր նրան բերման ենթարկել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular