ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը պահանջել է, որ Լիսկան հեռանա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Politik.am-ը գրում է․

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պայմաններից մեկն էլ այն է եղել, որ ինքը պետք է ազատվի ժողովրդի մոտ ատելություն առաջացնող օդիոզ և հանցագործ կերպարներից, և մեր տեղեկություններով, առաջինը տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը։

Սուրիկ Խաչատրյանը, ով մինչև վերջերս վստահ պնդում էր, թե իրեն չեն հանելու, և ինքը մնալու է, երեկ արդեն հայտարարել է, որ որևէ բան չի բացառում, և որոշողը վարչապետն է լինելու։

Politik.am-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին հանելու են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին Կապանում և Սիսիանում քաղաքապետի ընտրություններ են, և Լիսկայի վրա է դրված իշխանության թեկնածուներին անցկացնելու գործը։

Կարեն Կարապետյանին ասվել է, որ Լիսկան մնա մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո արդեն կարող են նրան հանել և ուղարկել արխիվ։

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր վախենալով Լիսկայից և կատարելով նրա հրահանգները, Կապանում և Սիսիանում զբաղվում են ընտրակեղծարարությամբ, ընդամենը թող տեղյակ լինեն, որ հոկտեմբերի 2-ից հետո իրենց «պապա» Լիսկան չի լինելու, և իրենք օրենքի առաջ միայնակ են պատասխան տալու արած ընտրակեղծիքների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular