ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի կաբինետում դիտորդ չենք լինելու. դա ՀՀԿ-ի կաբինետն է. Շարմազանով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Գլոբալ առումով փոփոխությունների անհրաժեշտության մասին փետրվարի 12-ի իր ելույթում հնչեցրեց ՀՀ նախագահը, դա իրոք գլոբալ համակարգային փոփոխությունների սկիզբ էր, ոչ միայն կոչ էր, այլ նաև ծրագիր էր:

Որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ, որոշ գործիչներ՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտից դա դիտարկեցին որպես ընդամենը կոչ, բայց դա համակարգային փոփոխությունների ծրագիր էր, որը բխում էր սահմանադրական փոփոխություններից: Ապրիլյան պատերազմը բնականաբար փոխեց մեր քաղաքական առօրյան:

Իսկ փոփոխություններ կան և կլինեն, և դրանք կոսմետիկ չեն լինելու: ՀՀԿ խորհրդի վերջին նիստին այդ մասին վերահաստատեց հանրապետության նախագահը»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի հայտարարությանը «պրիմիտիվ գողությունը» վերացնելու մասին, Է. Շարմազանովը նշեց. «Այն կարծիքին չեմ, որ մեր երկրում դատախազությունը և իրավապահ համակարգը չի գործում: Համոզված եմ, որ վարչապետը դա նկատի չուներ: Վարչապետը ցանկանում է ինտենսիվ պայքարել, մենք էլ կօգնենք նրան: Մենք դիտորդ չենք լինելու Կարապետյանի կաբինետում, սա ՀՀԿ-ի կաբինետն է, ՀՀԿ-ի և ՀՀ նախագահի վստահությունը վայելող քաղաքական թիմ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular