ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա՛, վերջ տվեք այս իրար հաջորդող հարցազրույցներին ու անցեք ձեր գործերին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


Վերջին օրերին համացանցում նոր քննարկման թեմա, իսկ ավելի կոնկրետ՝ նոր դեմք է հայտնվել, ընդ որում՝ բավականին սիրունիկ, բայց, ցավոք, շատախոս մի դեմք: Խոսքը Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Աննա Գևորգյանի մասին է: Աննան պաշտոնից ազատվելու պահից ստատուսներով ու հարցազրույցներով, կարծես, ամեն պահ ուզում է հիշեցնել իր մասին:

Համարձակ ու խելացի աղջկա կերպարն իր դեմքին առած՝ Աննան խոսում է նոր վարչապետի անարդար ու ոչ անաչառ կադրային քաղաքականության մասին: Պատկերացնու՞մ եք... Մի մարդ, ով վարչապետի օգնականի պաշտոնում 2014թ. հայտնվել է միայն նրա համար, որ լավ դասընկեր է ունեցել, իսկ մասնագիտական գործունեության վերջին մեկ տարում կարողացել է կուտակել 10 մլն 342 հազար դրամ այն դեպքում, երբ ցանկացած հայեցողական պաշտոնի համար աշխատավարձը 200 հազարի սահմանը հատել չի կարող, խոսում է անարդարության մասին:

Աննան հայեցողական պաշտոնում էր, այսինքն՝ իր «շեֆը» իրեն ընտրել էր կոնկրետ որակների համար: Ու հիմա եկել է նոր «շեֆ», ու նրան բոլորովին էլ անհրաժեշտ չեն այն ծառայությունները, որոնք կատարում էր օգնական Աննան զուտ այն պատճառով, որ նոր եկած «շեֆը» դրանց կարիքը չունի: Բայց արի ու տես, որ Աննան չի կարողանում հաշտվել իրողության հետ, որովհետև նա իրեն անփոխարինելի է համարում, որովհետև Աննան երկնքից է իջել հատուկ ՀՀ վարչապետի օգնական լինելու համար, ու չկա մեկը, ով կկարողանա վարչապետի համար լինել ավելի լավ օգնական, քան ինքը:

Ու չնայած Աննան օրենքներից լավ է հասկանում, նա ոչ մի կերպ չի ընդունում այն օրինաչափությունը, որ հայեցողական պաշտոնում աշխատող ցանկացած մասնագետ 100-ից 99-ի դեպքում «շեֆի» հետ միաժամանակ ազատվում է աշխատանքից: Իսկ այն 1 դեպքի պարագայում էլ անձն ինքն է դիմում գրում ու ազատվում աշխատանքից՝ հանուն էթիկայի ու սեփական անձի հանդեպ ունեցած հարգանքի:

Այնպես որ, Աննա՛, վերջ տվեք այս՝ իրար հաջորդող հարցազրույցներին ու անցեք Ձեր գործերին, մանավանդ, որ վերջին հարցազրույցում էլ նշել եք, որ ունեք աշխատանքային շատ առաջարկներ, ու, ի սեր Աստծո, ազատեք մեզ Ձեր՝ Ժաննա Դ՛Արկի կերպարից, քանզի ինքներդ էլ լավ գիտեք, որ ազգովի վաղուց անհավատ ենք դարձել Ձեր նման «անարդարության զոհ»-երի նկատմամբ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular