ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Ռուսաստանը որոշեց «Իսկանդեր» տրամադրել Հայաստանին. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ուշագրավ դիտարկումները. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին ցուցադրվեցին հզոր զինատեսակներ: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հատկապես «Իսկանդեր» տիպի զինատեսակը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրելը ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև քաղաքական առումով ի՞նչ է նշանակում. ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց «Իսկանդեր» տրամադրել Հայաստանին, ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց.

««Իսկանդեր»- ի տրամադրումը Հայաստանին առաջին հերթին բխում է մեր ռազամավարական հարաբերությունների էությունից: Դրա հետ մեկտեղ դա զսպման ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս պատերազմի վերսկսման և դրա հետևանքների պատասխանատվությունը ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին: Զսպումն ունի իր և՛ ռազմական բաղադրիչը, և՛ քաղաքական, դիվանագիտական»:

Հայկ Քոթանջյանի դիտարկմամբ՝ չի կարելի հատվածաբար գնահատել մեր և հակառակորդի ուժերը, սա դինամիկ պրոցես է: «Մեր պետության ղեկավարությունը ուշիմ և արհեստավարժ կերպով ոչ միայն հետևում, այլ նաև ղեկավարում է այս պրոցեսը»,- նշեց Հ. Քոթանջյանը:

Հայկ Քոթանջյանի կարծիքով՝ մեր ղեկավարությունը կարողացել է ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը ճիշտ գնահատել. «Եվ քննարկել է մեր դաշնակից Ռուսաստանի հետ: Դասերը իսկապես բազմաշերտ են, և հնարավորություն են տալիս և՛ միջնահեռահար, և՛ հեռահար տեսանկյունից տեսնել մեր հարաբերությունների ապագան: Ինձ թվում է, որ այս քննարկումը օգտակար ձևով ընթացքի մեջ է: Հաշվեկշռի դինամիկայի մասին է խոսքը: Դա մեր գերխնդիրներից մեկն է: Ինձ թվում է, որ նոր կառավարությունը և մեր պաշտպանական համակարգի ղեկավարությունը կշարունակի խելացի ուժի կիրառմամբ այս խնդիրը լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular