ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը նշանակեց նախարարներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարներ է նշանակել: Այսպես, Արմեն Ամիրյանը ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից եւ նշանակվել է Մշակույթի նախարար:

Արծվիկ Մինասյանը, ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, նշանակվել է բնապահպանության նախարար: Փոխարենը` էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, ով Ֆինանսների նախարարի նախկին տեղակալն էր, ապա` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալը: Փոխվել է նաեւ առողջապահության նախարարը, Արմեն Մուրադյանը չի վերանշանակվել, նրա փոխարեն նախարար է դարձել Լեւոն Ալթունյանը, ով «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է, միլիոնատեր բժիշկ:

Գաբրիել Ղազարյանը եւս չի վերանշանակվել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցնելու է ՀԱՕԿ քարտուղար, սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ի դեպ, Ռոստոմյանի հնարավոր նշանակման մասին դեռ երեկ «Հրապարակին» լուրեր էին հասել, սակայն վերջինս չէր մեկնաբանել դրանք:

Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արփինե Հովհաննիսյանը` Արդարադատության, Արմեն Երիցյանը` Արտակարգ իրավիճակների, Դավիթ Լոքյանը` Տարածքային կառավարման, Հրանուշ Հակոբյանը` Սփյուռքի, Լեւոն Մկրտչյանը` Կրթության եւ գիտության նախարարի պաշտոններում:

Այս պահի դրությամբ դեռեւս նշանակում չի եղել Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոններում: Վերջինս շրջանում մամուլում բազմիցս գրվել է, որ թե Էդվարդ Նալբանդյանը, թե Սեյրան Օհանյանը չեն վերանշանակվի:

Ավելի վաղ եւս 6 նախարար էր նշանակվել, որոնցից Դավիթ Հարությունյանը վերանշանակվել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Վաչե Գաբրիելյանը` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին փոխարինել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին փոխնախարար Վարդան Արամյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին` «Ռոստելեկոմ»-ի գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Իգնատի Առաքելյանը, եւ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին` «Հրազդան Ջեկ» -ի տնօրեն Աշոտ Մանուկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular