ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժշկական դիմակները Ֆրանսիայում վաճառելու են միայն դեղատոմսով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն ֆոնին, դրանք վաճառելու են դեղատոմսով: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյայը:

«Դիմակներ այժմ անկարելի է գնել, քանի որ մենք դեղատներին հրահանգել ենք, որ նրանք դիմակները տարածեն միայն բուժաշխատողների շրջանում կամ դեղատոմսով»,-ասել է Նդիյայը:
Նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դիմակների բոլոր պաշարները երկրում առգրավվելու են, դրանք կբաժանվեն բուժաշխատողներին կամ երկրի այն բնակիչներին, որոնք վարակվել են նոր հիվանդությամբ: 

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում Է 212, նրանցից չորսը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular