Ինքնահրկիզման փորձ արած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն. ոստիկանություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 4-ին, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հարցին, թե կոնկրետ որ հաստատություն է նա տեղափոխվել, արձագանքեցին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել: Նա շշով բենզինը լցրել է իր վրա, սակայն ոստւիկանները կանխե են հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխել ոստիկանության բաժին:
Տեղում հավաքված ոստիկանները նշել են, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս:
Տեղում հավաքվածները նշել են, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:
Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում: