ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածքների վերադարձման մասին կետերի դեպքում հայկական կողմը պետք է բանակցային գործընթացից դուրս գա. Ս. Շաքարյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ ամենաշատը, որ կարող է իր բերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, դա այն փաստաթուղթը կարող է լինել, որը դեռևս 2011 թվականին բանակցային կողմերին է ներկայացվել Կազանում կայացած բանակցությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին բանակցությունների սեղանին էր դրված այսպես կոչված Կազանի փաստաթուղթը: Այն ադրբեջանական կողմը հրաժարվեց ընդունել, չնայած նախօրոք փաստաթուղթը համաձայնեցվել էր Բաքվի հետ, սակայն Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներկայացնելով տասը նոր առաջարկ, փաստացի խափանել էր կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացը:

Orer.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ 5 տարի անց նույն փաստաթուղթն է բերվում Լավրովի կողմից, բայց այս անգամ այստեղ հակալավրովյան, այսինքն` հակահայկական բողոքի ալիքներ են կազմակերպվում և նույնիսկ սպառնալիքներ են հնչեցվում, այն դեպքում անգամ, երբ ողջ աշխարհը գիտի, որ Լավրովը հայ է, ապա մենք կարող ենթադրել, որ Հայաստանում շատ լավ հակառուսական քարոզչական գործողություններ են կազմակերպվել, որի նպատակն է հասարակությանը տրամադրել, որ այն, ինչ Հայաստանում արվում է ամերիկացիների փողերով, միայն դա է լավը:
«Այս բողոքի ալիքի գլխավոր իմաստն այն է, որ ուզում են ցույց տալ,որ հայաստանցիք պուտինյան Ռուսաստանին դեմ են: Ուրիշ այլ իմաստ չկա այս ամենում: Իսկ եթե մենք խոսում ենք Կազանի և Մադրիդի փաստաթղթերի մասին, ապա արևմտամետ ուժերի կողմից ներկայացված մադրիդյան և կազանյան տարբերակների միջև տարբերությունը շատ քիչ է»,- ասում է Ս. Շաքարյանցը:
Խոսելով նշված երկու փաստաթղթերի մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ թեև ինքն անձամբ այդ փաստաթղթերը չի կարդացել, սակայն տեղեկություններից պարզ է դառնում, որ երկուսում էլ եղել են գրեթե նույն կետերը՝ ինչպես կազանյանում, այնպես էլ մադրիդյան սկզբունքներում նույնպես եղել է տարածքների վերադարձման մասին կետը:
«ԼՂՀ հարցի կարգավորման մասին փաստաթղթերում, երբ ներառված են լինում տարածքների վերադարձման մասին կետեր, դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է բանակցային գործընթացից դուրս գա, քանի որ այն տարածքները, որի մասին խոսվում է ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ տարածքում չեն գտնվում, այլ գտնվում են ԼՂՀ տարածքում: Ուստի այդ հարցն իրավունք ունի քննարկել միմիայն Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ է այդ բեռն իր վրա վերցնում ՀՀ ղեկավարությունը: Այդ մասին դեռ վաղուցվանից էինք ասում` մի´ վերցրեք այդ պատասխանատվությունը ձեզ վրա»,- ասում է Ս. Շաքարյանցը:
Խոսելով Հայաստանի կողմից ԼՂՀ-ին ռազմական փոխօգնության մասին պայմանագրի մասին՝ քաղաքագետն ասաց, որ դեռևս 2008 թվականին արդեն պատրաստ է եղել այն և պետք չէ ձևացնել, թե երկրի նախագահը նոր է այդ մասին հանձնարարարել:
«Սա արդեն շախմատ չի, սա արդեն սովորական քարտերով խաղ է, որտեղ բլեֆ անել-չանելը կապված է ջոկեր ունենալ կամ չունենալուց: Նման հայտարարությունները բավականին ծիծաղելի են այն մարդկանց համար, ովքեր քիչ, թե շատ տեղեկացված են այդ գործընթացներից»,- ասում է Ս. Շաքարյանցը:
ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելուն ուղղված ակտիվ քննարկումների մասին քաղաքագետն ընդգծեց, որ ինքը դեռևս չի լսել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից որևէ մեկն այդ մասին բարձրաձայնած լինի կամ նշվի, որ իրենք են պահանջում, որ ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ հանդես գա:
«Դրանք ասեկոսեներ են, որոնք տարածում են շահագրգիռ մարդիկ: Ի դեպ, զարմանալի է, որ մեր իշխանությունները միայն ԱՄՆ-ի հրամաններն են կատարում, իսկ մնացածին իբր թե լսում են, բայց երբեք նրանց ասածների իմաստը չեն ըմբռնում: Երկրորդ երկիրը, ում լսում են, Ֆրանսիան է՝ որպես համանախագահ երկիր և նոր միայն երրորդ տեղում ընդունում են Ռուսաստանին: Մեր քաղաքականությանը հիմա նման է դեմքով դեպի Արևմուտք, մեջքով՝ դեպի Ռուսաստան և Ռուսաստանին միայն դիմում են, երբ պետք է լինում գազի գինն իջեցնել»,- ասում է քաղաքագետը:
Խոսելով Ս. Լավրովի այցից հայկական կողմի սպասելիքների մասին՝ նա նշեց, որ այցը աշխատանքային բնույթ է կրելուց բացի այլ բան չի ենթադրում, որի շրջանակներում որևէ փաստաթուղթ կներկայացվի և այն ուումնասիրելու ժամանակ կտրամադրվի:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular