ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular