ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդը Prado-ով մոտ 100 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. Վարորդը մահացել է ողբերգական մահով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 27ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land Cruiser 50 DL 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Ինչպես Shamshyan.com-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնն ու պահեստային անվահեծանը պոկվել և մեքենայից մի քանի մետր հեռու են շպրտվել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular