Սերժ Սարգսյանը արգելանք դրեց Սպիտակցի Հայկոյի վրա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸPolitik.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, այսօր երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:
շՀեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ:
Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:
Փաստորեն այս քայլով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վետո է դրել Սպիտակցի Հայկոյի վրա: Մնում է հուսալ, որ Հանրային Հեռուստաընկերությունը իսկապես հետևություններ կանի և հեռու կմնա նման մշակույթի մասսայականացմամբ: