Արագածոտնիում 20-ամյա կինը դուրս է եկել տնից և չի վերադարձել. կա վարկած, որ նրան արջն է տարել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Armlur.am-ի տեղեկություններով`կորած բնակիչը 20 տարեկան կին է, ունի մեկ անչափահաս երեխա: Հարազատների փոխանցմամբ նրա անհետացումը բոլորի համար անսպասելի է եղել և շոկային: Կնոջ անհետանալու վարկածներից մեկն այն է, որ նրան արջն է տարել: